Transfermarkt-ը թարմացրել է Ա Սերիան ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը բարձրացել է և նա «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ գլխավորում է ցանկը։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է ամփոփոխ, (6 մլն․ եվրո)։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ինտերը», վաստակած 41 միավորով, երկրորդ տեղում «Յուվենտուսն» է (37 միավոր), իսկ երրորդը՝ «Միլանն» է (32 միավոր)։