Ֆրենկի դե Յոնգը անդրադարձել է իր ապագային

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր ապագայի մասին:

«Անցած ամառ ես կարող էի հեռանալ, բայց չցանկացա դա անել: Ես ինձ շատ երջանիկ եմ զգում «Բարսայում»: Ցանկանում եմ մնալ և շատ տիտղոսներ նվաճել:

Մրցաշրջանը բարդ մեկնարկեց, բայց մենք կարող ենք շտկել իրավիճակը», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 35 միավորով չորրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: