Տրևո Չալոբան կարող է տեղափոխվել Իտալիա

«Ռոման» ցանկանում է գնել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Տրևո Չալոբային։ Ինչպես հաղորդում է Football Italia-ն, իտալական ակումբը ցանկանում է վարձակալել անգլիացի ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը։

Չալոբան այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել, քանի որ ապաքինվում էր ծանր վնասվածքից: Անգլիացին «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերի մեջ չի մտնում, ուստի ակումբը կազատվի նրանից։

Հիշեցնենք, որ Չալոբան կապաքինվի միայն հունվարի վերջին։