Տիբո Կուրտուան կարող է վերադառնալ Բելգիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​չի բացառել ապագայում Բելգիայի հավաքական վերադառնալու հնարավորությունը։ Նախկինում դարպասապահը կոնֆլիկտ էր ունեցել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ։ Մասնագետը ավագ նշանակեց Ռոմելու Լուկակուին, ինչը հունից հանեց Կուրտուային։

«Ինձ շատ է դուր գալիս ազգային հավաքականում խաղալը: Ֆուտբոլիստի համար աշխարհի առաջնությունն ու Եվրոն լավագույնն են, չհաշված, թերևս, Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։

Դուռն ինձ համար բացարձակապես փակ չէ։ Պարզապես գիտեմ, որ այս մրցաշրջանում պետք է կենտրոնանամ «Ռեալի» վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ավելի վաղ 31-ամյա դարպասապահը հայտարարել էր, որ վնասվածքի պատճառով չի մասնակցելու Եվրո 2024-ին։