«Ռեալը» վերջնաժամկետ է սահմանել Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալը» վերջնաժամկետ է սահմանել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Ռոմեն Մոլինան։

Մադրիդցիներն ակնկալում են 24-ամյա ֆրանսիացու հետ համաձայնության գալ մինչև հունվարի վերջ, հակառակ դեպքում ակումբը կանցնի այլ թեկնածունների։ Մադրիդի «Ռեալն» այլևս չի համարում Մբապպեին իր նախագծի հիմնական մաս:

Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։