Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել ապագայում Բելգիայի հավաքական վերադառնալու հնարավորությունը։ Նախկինում դարպասապահը կոնֆլիկտ էր ունեցել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ։ Մասնագետը ավագ նշանակեց Ռոմելու Լուկակուին, ինչը հունից հանեց Կուրտուային։
«Ինձ շատ է դուր գալիս ազգային հավաքականում խաղալը: Ֆուտբոլիստի համար աշխարհի առաջնությունն ու Եվրոն լավագույնն են, չհաշված, թերևս, Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։
Դուռն ինձ համար բացարձակապես փակ չէ։ Պարզապես գիտեմ, որ այս մրցաշրջանում պետք է կենտրոնանամ «Ռեալի» վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ավելի վաղ 31-ամյա դարպասապահը հայտարարել էր, որ վնասվածքի պատճառով չի մասնակցելու Եվրո 2024-ին։