Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասվածք է ստացել, հայտնում է լրագրող Խավի Միգելը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը մկանային դիսկոմֆորտ ունի։ Ֆուտբոլիստը բաց կթողնի Իսպանիայի առաջնության «Ալմերիայի» հետ հանդիպումը և Դալլասում կայանալիք ընկերական խաղը։ Կիսապաշտպանի վերականգնումը կտևի երկու շաբաթ։
Սա Պեդրիի երկրորդ վնասվածքն է այս մրցաշրջանում։ Նախկինում նա բաց էր թողել 71 օր մկանի վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա իսպանացին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։