Բերնարդու Սիլվա․ «Այս պահին ես կենտրոնացած եմ միայն «Մանչեսթեր Սիթիի» վրա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Իհարկե, Սաուդյան Արաբիայի լիգան հսկայական առաջընթաց է գրանցել այս տարի: Այս ամենը մեծ ներդրումների շնորհիվ է։ Ըստ ամենայնի, նրանք դրանով չեն սահմանափակվելու։

Այս պահին ես կենտրոնացած եմ միայն «Մանչեսթեր Սիթիի» վրա։ Ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ Եվրոպայում: Իմ կարծիքով՝ սա ֆուտբոլի ամենաբարձր մակարդակն է այստեղ»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյկոբսը։

Պորտուգալացի կիսապաշտպանը «Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, դարձել չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։