Տոնի Կրոսը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մտածում է Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա գերմանացին լրջորեն դիտարկում է Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի նախաշեմին հավաքական վերադառնալու հնարավորությունը։

Կրոսը Եվրո-2020-ից հետո Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին հայտարարեց 2021 թվականի ամռանը։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած 106 խաղում նա խփել է 17 գոլ։