Լուիս Սուարեսը սխալ է անվանել Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնայից» ՊՍԺ

Ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը կիսվել է բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության մասին հիշողություններով։

«Ես, Մեսսին և Նեյմարը շատ լավ ընկերներ էինք, մենք գիտեինք, որ եթե խաղայինք մեր դերերը խաղադաշտում, «Բարսելոնան» հիանալի կդարձնենք: Եթե ​​մեզանից մեկը վատ խաղար, մյուս երկուսը տարբերություն կստեղծեին: Զարմանալի հարաբերություններ էին: Մենք Նեյմարին ասացինք, որ ՊՍԺ տեղափոխությունը սխալ էր»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նա նշել է, որ եթե Նեյմարը ցանկանում էր լավագույնը լինել, ապա պետք է մնար Մեսսիի կողքին։ Նրա խոսքով՝ այս որոշմամբ բրազիլացին դատարկություն է թողել թիմում։

Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին։ Հարձակվողը միացել է ՊՍԺ-ին 222 միլիոն եվրոյով և ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել 173 հանդիպում, խփել 118 գոլ և կատարել 77 գոլային փոխանցում։ 2023 թվականի օգոստոսից բրազիլացին հանդես է գալիս «Ալ-Հիլալի» կազմում, որի կազմում անցկացրել է հինգ հանդիպում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։