Լա Լիգան VAR-ով կհրապարակի մրցավարների և նրանց օգնականների խոսակցությունները

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) և Լա Լիգան պայմանավորվել են հրապարակել մրցավարների և նրանց օգնականների խոսակցությունները VAR-ով, երբ որոշումներ կայացնելիս վիճելի պահերին։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 10-ից և կտարածվի ինչպես Իսպանիայի Սուպերգավաթի, այնպես էլ Լա լիգայի հանդիպումների վրա։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։