Goal. Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Goal.com պորտալի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Արգենտինացին արժանացել է GOAL50 մրցանակին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ջուդ Բելինգհեմը։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 5 միլիոն մարդ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակին արժանացել էր նաև Լիոնել Մեսսին։ 36-ամյա հարձակվողը լավագույնն է ճանաչվում պատմության մեջ ութերորդ անգամ։ 2023 թվականին Մեսսին արժանացել է նաև «Ոսկե գնդակին»։