Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատասխանել է Մարկ-Անդրե տեր Շտեգենի և Մանուել Նոյերի մրցակցության մասին հարցին։
«Եվ Նոյերը, և Տեր Շտեգենը բացառիկ դարպասապահներ են: Ցավոք, Մարկը ներկայումս վնասվածք ունի։ Վերադարձից ի վեր Նոյերը լավ է հանդես գալիս։
Խոսքը թիմի հաջողությունների մասին է, և որպես մարզիչ ես պետք է ընտրեմ լավագույն խաղացողներին: Երկուսն էլ գիտեն դա»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։