Ռոդրիգո Դե Պաուլի համար պայքարին է միացել իտալական գրանդը

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին, հայտնում է Goal-ը։

Դե Պոլի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո։

«Յուվենտուսը» Ա Սերիայի այս մրցաշրջանում ձգտում է նվաճել սկուդետտոն: Թուրինցիները աղյուսակում երկրորդն են։