«Յուվենտուսը» տրանսֆերային նպատակ ունի

«Յուվենտուսը» աշխատում է Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Սուդակովի հետ պայմանագիր կնքելու վրա:

Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ռոմեո Ագրեստին, թուրինյան ակումբն արդեն բանակցություններ է վարում Դոնեցկի «Շախտյորի» խաղացողի շրջապատի հետ։

«Յուվենտուսը» պատրաստ է Սուդակովի համար վճարել 25 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացի ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։