«Ինտերի» մարզական տնօրեն. «Թիմը ունի նաև Մխիթարյան, ով կարող է խաղալ հարձակման գծում»

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր հարձակվողի հնարավոր ձեռքբերման մասին։

«Մենք գոհ ենք թիմի հարձակման գծից, հարձակման գծում ունենք չորս խաղացող։ Թիմն ունի նաև Մխիթարյան, ով անհրաժեշտության դեպքում ունակ է խաղալ հարձակման գծում։ Այնպես որ, մեզ պետք չէ ամրապնդել այս դիրքը»,- հայտնում է Inter Xtra-ի մարզական տնօրենը։

Հիշեցնենք, որ 15 տուրերի արդյունքներով միլանյան գրանդը վաստակել է 38 միավոր և գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։