Աարոն Ռեմսդեյլը կարող է լքել «Արսենալը»

Լոնդոնի «Չելսին» սկսել է փոխարինող փնտրել վնասվածք ստացած դարպասապահ Ռոբերտ Սանչեսին: Ըստ Talksport-ի՝ «Արսենալի» պահեստային դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը հայտնվել է լոնդոնյան թիմի ուշադրության կենտրոնում։

«Չելսին» ցանկանում է պայմանագիր կնքել դարպասապահի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Միևնույն ժամանակ, «Արսենալը» չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից մրցաշրջանի կեսին, քանի որ դժվար կլինի նրան օպտիմալ փոխարինող գտնել։

Այս մրցաշրջանում Աարոնը հինգ հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում։