Ռիո Ֆերդինանդը հայտնել է, թե ում հետ է ամենից հաճախ կռվել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը հայտնել է, թե ում հետ է ամենից հաճախ կռվել թիմում։

«Ամենավատ խաղընկերը. Ես, ամենայն հավանականությամբ, ամենաշատը վիճել եմ Ուեյն Ռունիի հետ, ճիշտն ասած: Դա երբեք չի եկել կռվի, քանի որ մենք խաղադաշտում էինք։

Մենք երբեք չենք կռվել մարզումների ժամանակ, բայց կռվել ենք հանդիպումների ժամանակ։ Սա, հավանաբար, տեղի է ունեցել երկու-երեք հանդիպումները մեկ անգամ: Մենք ջղայնանում էինք ու գոռում իրար վրա, քանի որ ես նրանից ավելին էի ուզում։

Ես գիտեի, թե ինչում է նա լավ և գիտեի, որ նա կարող է ավելին անել: Ես ուզում էի, որ նա ավելի արդյունավետ լինի»,- Ռիո Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է BBC-ն։