Յուրգեն Կլոպ․ «Այս տղաները ունակ են լավ ֆուտբոլ խաղալու»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում իր թիմի՝ Պրեմիեր Լիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունների մասին։

«Մրցաշրջանի հենց սկզբից գիտեի, որ մենք հիանալի թիմ ունենք: Այս տղաները ունակ են լավ ֆուտբոլ խաղալու։ Ինձ դուր են գալիս այն քայլերը, որոնք մենք անում ենք։ Պետք է հասկանանք՝ արդյոք նրանք բավական մեծ են չեմպիոնության համար պայքարելու համար»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին։