ՖԻՖԱ-ն ցանկանում է փոխել 2025 թվականից Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը

ՖԻՖԱ-ն ցանկանում է փոխել 2025 թվականից Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը։

Ինչպես հայտնում է Sky News-ը, մրցաշարը կտևի 28 օր և կավարտվի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում 32 թիմերի մասնակցությամբ մրցաշարը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը, իսկ հանդիպումների միջև թիմերը կհանգստանան առնվազն երեք օր։

Առաջնության վերջնական ժամկետները կներկայացվեն Սաուդյան Արաբիայում ՖԻՖԱ-ի խորհրդում այս շաբաթավերջին։

Հարկ է նշել, որ հունիսի սկիզբն արդեն հատկացվել է ազգային հավաքականների երկու խաղերի համար, որոնք կարող են դառնալ 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական հանդիպումներ։

Սպասվում է, որ «Չելսին», «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» կխաղան 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում։