Կազեմիրոն պատրաստ է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Կիսապաշտպան Կազեմիրոն պատրաստ է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Բրազիլացին այս ձմռանը պատրաստ կլինի փոխել ակումբային գրանցումը, եթե լավ առաջարկ ստանա։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։

Նշենք, որ վերջերս լուրերը ակտիվորեն կապում են Կազեմիրոյին այլ ակումբների հետ։ Խոսակցություններ կան, որ 31-ամյա բրազիլացին կարող է հայտնվել ՊՍԺ-ում կամ «Ալ-Հիլալում»։

Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն անցկացրել է 12 պաշտոնական հանդիպում։ Դրանցում բրազիլացի կիսապաշտպանը դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։