Էտո’Օ-ն «Ինտերի» ֆուտբոլիստին առաջարկել է խաղալ Կամերունի հավաքականում

Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Յան Բիսեկը առաջարկ է ստացել Կամերունի ազգային հավաքականից։

23-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականը ներկայացրել է երիտասարդական մակարդակում։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, նրանք ցանկանում են Կամերունի հավաքականում նոր կենտրոնական պաշտպան տեսնել։

Կամերունի ֆուտբոլի լեգենդ Սամուել Էտո’Օ-ն, ով նախկինում հանդես է եկել նաև «Ինտերում», մասնակցում է Բիսեկի հետ քննարկումներին: Ֆուտբոլիստը դեռ երազում է Յուլիան Նագելսմանից Գերմանիայի հիմնական հավաքական հրավիրվելու մասին։