Հայտնի է Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Պորտուի» հարձակվող Վենդերսոն Գալենոն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է։

Այսպիսով, Գալենոն օգնեց իր թիմին վստահորեն հաղթել «Շախտյորին» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրում՝ 5:3: Հաղթանակի շնորհիվ Պորտուն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը H խմբում:

Գալենոն անվանակարգում հաղթել է Անխել դի Մարիան («Բենֆիկա»), Խոսելուն («Ռեալ Մադրիդ») և Սամուել Լինոն («Ատլետիկո Մադրիդ»):