Պեպ Գվարդիոլա. «Ոմանք մնում են, ոմանք հեռանում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր ակումբը մտադիր չէ ձմռանը տրանսֆերներ իրականացնել։

«Հիմա ես դրա մասին որևէ միտք չունեմ։ Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ-որ մեկը լքում է մեզ, թե ոչ: Ես չգիտեմ, թե արդյոք դա տեղի կունենա: Ոմանք մնում են, ոմանք հեռանում են: Ամեն ինչ կախված է այն բանից, թե քանի խաղացողներ կան, և արդյոք երիտասարդությունը, որի վրա հույս ենք դնում, ցույց կտա՞ իրեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մանչեսթեր Սիթին» 16 խաղից 33 միավորով 4-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։