«Լիվերպուլի» հետ հանդիպումը կարող է վերջինը լինել Էրիկ տեն Հագի համար

Էրիկ տեն Հագը ինտենսիվ ճնշման տակ է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» եվրոպական մրցաշարից դուրս գալուց հետո:

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ն իր էջերում, «Լիվերպուլից» խոշոր պարտության դեպքում Տեն Հագի հրաժարականն էլ ավելի իրատեսական կլինի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սըր Ջիմ Ռեթքլիֆը, ով շուտով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը, ցանկանում է տեսնել Գրեհեմ Փոթերին։

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: