Դիեգո Սիմեոնե. «Վերջին տարիներին մեզ միշտ դժվարություններ են ուղեկցել»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում թիմի խաղի մասին իր կարծիքով։

«Ատլետիկոն» զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

««Ատլետիկոն» միշտ ցանկանում է հնարավորինս բարձր լինել։ Թիմը հիանալի անցկացրեց խմբային փուլը։ Ես շատ ուրախ եմ, որ նախորդ մրցաշրջանների համեմատ մենք մեկ քայլ առաջ ենք կատարել։

Վերջին տարիներին մեզ միշտ դժվարություններ են ուղեկցել»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։

Մադրիդյան թոփ ակումբը վաստակեց 14 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը E խմբում։