Ռիս Ջեյմսը կարող է բաց թողնել ավելի երկար ժամանակ, քան նախկինում ենթադրվում էր

«Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը կարող է բաց թողնել ավելի երկար ժամանակ, քան նախկինում ենթադրվում էր։ Նախնական կանխատեսումներով ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել երեք ամսով, իսկ մարտին կվերադառնա խաղադաշտ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Ջեյմսը կարող է բաց թողնել մոտ հինգ ամիս։ «Չելսին» նաև քննարկում է ֆուտբոլիստին վիրահատության ենթարկելու հնարավորությունը, որպեսզի ֆուտբոլիստն ապագայում խուսափի մշտական ​​վնասվածքներից։

Հիշեցնենք, որ Ջեյմսը նոր վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Էվերթոնի» դեմ խաղում։ Պաշտպանը փոխարինվեց առաջին խաղակեսում։