Ջեյմի Վարդին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին ամռանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ըստ Caught Offside-ի տեղեկությունների՝ երկու տեղական ակումբներ ցանկանում են անգլիացուն որպես ազատ գործակալ հրավիրել, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Լեսթերի» հետ։

Նշվում է, որ հետաքրքրված երկու ակումբներն են՝ «Ալ-Շաբաբը» և «Ալ-Քադիսիան»: Անձամբ՝ Վարդին, դեռ չի որոշել, թե հաջորդ մրցաշրջանում որտեղ կշարունակի կարիերան։

Ընթացիկ մրցաշրջանում Վարդին առաջնության 18 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։