Օրիոլ Ռոմեուն կարող է վերադառնալ «Ժիրոնա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն կարող է վերադառնալ «Ժիրոնա»։

Ըստ Esport3-ի՝ հունվարին ֆուտբոլիստի վերադարձը «Ժիրոնա» շատ հավանական է։ Գործարքը հետաքրքիր է երկու ակումբների համար, սակայն պարզ չէ, թե արդյոք կատալոնական ակումբի ղեկավարությունը կհաստատի հենակետային կիսապաշտպանի հեռանալը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս տարվա հուլիսին «Ժիրոնայից» գնել էր Օրիոլ Ռոմեուին 3,4 միլիոն եվրոյով։ Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։