Մանուել Նոյերը իր հոբելյանական հանդիպումը անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը անձնական լավագույն ցուցանիշ է սահմանել։ Դարպասապահը իր 700-րդ հանդիպումն անցկացրեց ակումբային մակարդակում։ 37-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։

Իր ողջ կարիերայի ընթացքում Մանուել Նոյերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 497 հանդիպում և 203 անգամ խաղադաշտ է դուրս եկել «Շալկեի» մարզաշապիկով։

Մանուել Նոյերը 317 անգամ անառիկ պահել է իր դարպասը։ Իր ողջ կարիերայի ընթացքում դարպասապահը խաղացել է ընդամենը երկու ակումբում։