«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (0-1)։
«Մենք լավ խաղեր անցկացրեցինք, բայց դա բավարար չէր։ Այսօր մեր կողմից խաղը շատ լավ էր, մենք արժանի չէինք պարտության, բայց պարտվեցինք։ Մենք շատ լավ էինք գործում պաշտպանական կազմակերպման և պրեսինգի մեջ։ «Բավարիան» բարձր անհատական կարգ ունի, նրանք ունակ են մեկ գոլային պահ ստեղծել, ինչը, ցավոք, տեղի ունեցավ»,- մարզչի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» 16 միավորով զբաղեցրեց առաջին տեղը A խմբում, երկրորդ տեղում «Կոպենհագենը» 8 միավորով, «Գալաթասարայը» 5 միավորով 3-րդն էր, «Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով վերջին տեղում էր և դուրս մնաց եվրագավաթների մրցաշարերից։