«Թոթենհեմը» երկարաձգել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստի հետ

«Թոթենհեմը» հայտարարել է ձախ պաշտպան Դեսթինի Ուդոգիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ավարտը։

Նոր պայմանագրով նա աշխատավարձի բարձրացում կստանա, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես է փոխվել պաշտպանի տարեկան աշխատավարձը։ Ներկայումս նա տարեկան ստանում է 2,7 մլն եվրո։

Այս մրցաշրջանն առաջինն էր իտալացու համար «Թոթենհեմի» կազմում։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։