«Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոստովանել է, որ 2017 թվականի ամռանը կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»։
«Ես շատ մոտ էի «Ռեալ» տեղափոխվելուն։ Ամեն ինչ տեղի ունեցավ 2017 թվականի ամռանը այն բանից հետո, երբ ես և «Յուվենտուսը» պարտվեցինք Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Քարդիֆում։ Գործակալս բանակցություններ է վարել, շահագրգռվածությունը շատ լուրջ էր, բայց գործարքն ի վերջո չի կնքվել։
Մադրիդի «Ռեալը» որոշել է չգնել 30 տարեկանից բարձր խաղացողի, այլ կենտրոնացել է ավելի երիտասարդ պաշտպանների վրա։ Հաճելի էր, չնայած տեղափոխությունը չկայացավ։ «Ռեալի» հանդեպ սիրո, հարգանքի և հիացմունքի զգացում ունեմ»,- ասել է Բոնուչին Marca-ին տված հարցազրույցում։