Թոմաս Տուխելը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սպասվող խաղի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպման սպասելիքներով։

«Մանչեսթերում հանդիպումները միշտ կարևոր են: Սա մեծ ակումբ է։ Մենք հնարավորինս լավ ենք պատրաստվում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղին։ Նրանց դեմ շատ լավն է և դժվար է խաղալ: Հույս ունենք, որ կխանգարենք մրցակցին ցույց տալ իր լավագույն կողմերը։

Ակումբը որոշակի աուրա ունի։ Դա ակումբի ԴՆԹ-ի մի մասն է, որ նրանք կարող են գոյատևել դժվար պահերին: Նրանք ունեն իրենց վերելքներն ու վայրէջքները, սակայն վերջին շրջանում շատ գոլեր են խփում: Հզոր պահերին դուք կարող եք տեսնել, թե ինչի են նրանք իսկապես ընդունակ: Մարզադաշտը յուրահատուկ պահեր է ստեղծում։ Սա մեծ փորձություն կլինի մեզ համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։