Միկել Արտետա․ «Նա ամեն օր աշխատում է իր վերականգնման վրա»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի պաշտպան Յուրիեն Թիմբերի ապաքինման մասին, ով մրցաշրջանի սկզբում խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։

«Նա իրեն լավ է զգում։ Նա ամեն օր աշխատում է իր վերականգնման վրա։ Բայց, ցավոք, Թիմբերը դեռ երկար չի կարողանա օգնել մեզ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Թիմբերն անգլիական թոփ-ակումբ է տեղափոխվել նախորդ ամառ Ամստերդամի «Այաքսից»։ Գործարքի գումարը կազմել է 40 մլն եվրո։