Լուիս Էնրիկե․ «Այս դժվարին խմբում մեր ճակատագիրը մեր ձեռքերում է»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպումից առաջ խոսել է թիմի մրցաշարային դիրքի մասին։

«Այս դժվարին խմբում մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Մենք ցանկանում ենք լավ հանդիպում անցկացնել, հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ»,- լրագրողներին ասել է Էնրիկեն։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի մեկնարկից առաջ ՊՍԺ-ն 7 միավորով երկրորդ տեղում է։