Լյուկա Էրնանդեսը նշել է այն հարձակվողին, ով ամենաշատն է տպավորել իրեն

ՊՍԺ-ի պաշտպան Լյուկա Էրնանդեսը նշել է այն հարձակվողին, ով ամենաշատն է տպավորել իրեն։

«Ես կասեմ Մբապպե. Նման արագ խաղացողներից շատ դժվար է պաշտպանվել։ Նա մեզ շատ խնդիրներ առաջացրեց, երբ ես նրա դեմ խաղում էի «Բավարիայում»», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում PSG Community-ը։

Նա նաև ընդգծել է Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին, ում դեմ նա խաղացել է «Ատլետիկո Մադրիդում» հանդես գալու ժամանակ։

Այս մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։