«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բացատրել է «Ժիրոնայից» կրած պարտությունը (2:4)։
«Կապտանռնագույնները» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեցին։ Հարևանների նկատմամբ տարած հաղթանակը «Ժիրոնային» թույլ տվեց շրջանցել Մադրիդի «Ռեալին» և 16 տուրից հետո դառնալ Լա Լիգայի միանձնյա առաջատար։
«Կարծում եմ՝ խաղը հավասար էր, ամեն ինչ որոշվեց դետալներով։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք, բայց բավականաչափ արդյունավետ չէինք։ Եթե «Բարսելոնան» հաղթեր, ոչ ոք չէր ասի, որ դա անարդար է: Մենք պարտվեցինք պաշտպանական սխալների և վատ կատարման պատճառով:
Կարծում եմ՝ մոտ 30 անգամ հարվածեցինք։ «Ժիրոնան» մեզանից ավելի համարձակ ու արդյունավետ էր»։