«Ռեդինգ» հարձակվող Կիլան Վիկերսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա անգլիացուն հավակնում է Մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է ձեռք բերել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հաղորդվում է, որ հարձակվողի համար հայտ է ներկայացրել նաև «Արսենալը»։
Այս մրցաշրջանում Վիկերսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։