«Բարսելոնան» ֆուտբոլիստներին փոխանակելու առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»

Կատալոնական «Բարսելոնան» ֆուտբոլիստներին փոխանակելու առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»:

Sport-ի տեղեկություններով՝ «բլաուգրանաները» Ռաֆինյայի դիմաց ցանկանում են եզրային Ջեյդոն Սանչոյին։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել «Բարսելոնայի» ղեկավարությունը մանկունիանցիների առաջարկին։ Սանչոն, թեև վատ մարզավիճակում է, բայց երեք տարով փոքր է Ռաֆինյայից։

«Բլաուգրանաները» վստահ են, որ գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարող է «վերակենդանացնել» Ջեյդոնի կարիերան: