«Թոթենհեմի» ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ

«Թոթենհեմի» պաշտպան Դեսթինի Ուդոջին կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքեն 21-ամյա իտալացու հետ։

Ուդոջին «Թոթենհեմ» է տեղափոխվել «Ուդինեզեից» անցյալ ամառ: Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։