Լուի Օփենդան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Լայպցիգի» հարձակվող Լուի Օփենդան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է DeadlineDayLive-ը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» կազմում Օփենդան փոխարինելու է ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալին, ով ձմռանը կլքի թիմը։

Այս մրցաշրջանում Օփենդան «Լայպցիգի» կազմում մասնակցել է 22 հանդիպման։ Հարձակվողը դարձել է 14 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ 23-ամյա բելգիացու պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։