Ադրիեն Ռաբիոյի մայրը պատասխանել է ֆուտբոլիստի ապագայի մասին լուրերին

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի մայրը և գործակալ Վերոնիկա Ռաբյոն պատասխանել է այն տեղեկություններին, որ ֆուտբոլիստի կողմը համաձայնության է եկել թուրինյան ակումբի հետ նոր կարճաժամկետ պայմանագրի շուրջ։

«Դա ճիշտ չէ։ Ռաբյոն դեռ ոչինչ չի որոշել։ Մենք չենք սիրում կեղծ նորություններ»,- ասել է Վերոնիկան ANSA-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաբյոն անցկացրել է 14 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։