Լոնդոնի «Չելսին» մտադիր է ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Թիմն ուժեղացնելու անհրաժեշտության մասին ուղղակիորեն հայտարարել է ղեկավար Մաուրիսիո Պոչետինոն «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (0:2): Լրագրող Ռուդի Գալետտիի խոսքով՝ լոնդոնյան ակումբը նախատեսում է ձեռք բերել նոր կենտրոնական պաշտպանի, երբ սկսվի ձմեռային տրանսֆերային շրջանը։ Միևնույն ժամանակ, «Չելսին» ցանկանում է վաճառել Տրևո Չալոբային և Մալանգ Սարին, ովքեր խաղային պրակտիկա չեն ստանում։
«Ազնվականները» 16 տուրից հետո 19 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում են: Դեկտեմբերի 16-ին Պոչետինոյի թիմը սեփական հարկի տակ կընդունի «Շեֆիլդ Յունայթեդին»: