Վերլուծական համակարգը նշել է, թե որքան է «Ասթոն Վիլայի»՝ Չեմպիոնների Լիգայի հայտնվելու հնարավորությունը

Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում «Ասթոն Վիլան» տպավորիչ արդյունքներ է ցուցադրում։

Ունայ Էմերիի թիմը թարմացրել է սեփական ռեկորդը՝ սեփական հարկի տակ հաղթական շարքը հասցնելով 15 հանդիպման։ Վերջին երկու դեպքերում տուժել են չեմպիոնության հավակնորդները՝ «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը»։ Ինչպես հաղորդում է Squawka-ն, Opta վերլուծական համակարգը բարձր է գնահատում «Ասթոն Վիլայի»՝ Չեմպիոնների Լիգայի գոտում ավարտվելու հնարավորությունները՝ 73%:

16 տուրից հետո «վիլանցիները» 35 միավորով երրորդ տեղում են՝ զիջելով «Լիվերպուլին» (37) և «Արսենալին» (36): «Մանչեսթեր Սիթին» (33) և «Թոթենհեմը» (30) հետ են մնում: