«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին վերջերս Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել:
28-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին, իսկ արդեն 71-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Լրագրող Քերի Հաուի խոսքով՝ Գնաբրիի վնասվածքն ավելի լուրջ է ստացվել, քան ենթադրվում էր սկզբում։ Եթե կարելի է հավատալ ընթացիկ կանխատեսումներին, ապա գերմանացի ֆուտբոլիստը բաց կթողնի երկու-երեք ամիս:
«Այնտրախտի» դեմ հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» համար կատարյալ աղետով՝ 1։5 հաշվով պարտություն։