«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին վերջին 15 տարիների ընթացքում թիմի բոլոր մարզիչների երկրորդ ամենացածր տոկոսն է, հայտնում է լրագրող Ֆրան Մարտինեսը։
«Բարսելոնայի» հաղթանակների տոկոսը 43-ամյա իսպանացու օրոք 62,16 է: Նա առաջ է անցել միայն կատալոնացիների նախորդ մարզիչ Ռոնալդ Կումանից (58,2 տոկոս)։
16 տուրից հետո «Բարսելոնան» 34 միավորով երրորդն է Իսպանիայի Լա Լիգայում։ Դեկտեմբերի 10-ին կատալոնացիները սեփական հարկի տակ պարտվեցին «Ժիրոնային» (2-4):
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 111 հանդիպում՝ հաղթելով 70 անգամ, 19 անգամ ոչ-ոքի խաղացել, իսկ 22 խաղում պարտվել է։