Անտուան ​​Գրիզման․ «Մինչև վերջ պայքարելու ենք չեմպիոնության համար»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը նշել է, որ ակումբը մինչև վերջ պայքարելու է չեմպիոնության համար։

«Կան ավելի հեշտ հանդիպումներ, բայց դա այն է, ինչ կա: Երբեմն պետք է դիմանալ ու պաշտպանվել: Հակառակորդը մեծ ուժերով հարձակվում էր և երբեմն մեզ շփոթեցնում։ Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք, և սա հսկայական քայլ է նախորդ մրցաշրջանի համեմատ։ Մինչև վերջ պայքարելու ենք չեմպիոնության համար։ Մենք գիտենք, որ դեռ երկար ճանապարհ կա առջևում։ Հիմա պետք է հանգստանալ ու մտածել «Լացիոյի» հետ հանդիպման մասին»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ 15 խաղից հետո «Ատլետիկոն» 34 միավորով երրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Առաջատարը «Ժիրոնան» է, վաստակած 41 միավորով։