«Բավարիան» Ալֆոնսո Դևիսին փոխարինող է գտել

Մյունխենի «Բավարիան» ուշադիր հետևում է «Ժիրոնայի» ձախ պաշտպան Միգել Գուտյերեսին, ով երեկ գոլ խփեց կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության արտագնա խաղում։

Ինսայդեր Ռոդրայի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը կարող է ֆուտբոլիստի համար փոխհատուցում վճարել, որը կազմում է 35 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին պտտվում հաջորդ ամառ Ալֆոնսո Դևիսի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխվելու մասին։ Գուտիերեսը կարող է դառնալ այն ֆուտբոլիստը, ով կփոխարինի կանադացուն «Բավարիայի» պաշտպանության ձախ եզրում։