«Բարսելոնան» լրջորեն մտածում է այս ամառ վաճառելու իր վինգեր Ռաֆինյա Դիասին։
Sport-ի տեղեկություններով՝ բրազիլացու ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Ռաֆինյայի խաղը հակասական զգացմունքներ է առաջացնում «Բարսելոնայի» ղեկավարության մոտ։ Բրազիլացին ոչ միշտ է խաղադաշտ դուրս գալիս առաջին րոպեներից։ Նա կարևոր խաղացող է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի համար, բայց ակումբն ավելին էր սպասում մի խաղացողից, ում տրանսֆերը 2022 թվականի ամռանը արժեր 58 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 26-ամյա Ռաֆինյան Իսպանիայի առաջնությունում դարձել է 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։